Տպել
04.03.2005
Սիրիայի դեսպանը խորհրդարանում

Մարտի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Ղասսան Ռասլանին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց Աժ նախագահին` իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար` նշելով, որ սիրիա-հայկական հարաբերություններում նկատելի առաջընթաց է գրանցվել, ստորագրվել են միջպետական համաձայնագրեր, որոշարկվել ենհամագործակցության ոլորտները:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հաջողություններ մաղթելով դեսպանին` վստահություն հայտնեց, որ հաջորդ դեսպանի գործունեությունը եւս կարդյունավորվի փոխհարաբերությունների զարգացմամբ` ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ: Փոխադարձաբար կարեւորվեց Սիրիայում հայ համայնքի առկայությունը, եւ Սիրիայի իշխանությունների բարյացկամ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ, որի ներկայացուցիչները օրինապահ քաղաքացիներ են եւ մասնակցում են պետության զարգացմանը` բոլոր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:


04.03.2005
Լատվիայի խորհրդարանի նախագահը Հայաստանում
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով մարտի 7-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կլինի Լատվիայի Հանրապետության խորհրդարանի` Սաեյմայի նախագահ Ինգրիդա Ուդրեի գլխավորած պատվիրակությունը:Մարտի 7-ին պատվիրակությանը խորհրդարանում կընդունեն ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ,  Եվրո...