Տպել
04.03.2005
Լատվիայի խորհրդարանի նախագահը Հայաստանում

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով մարտի 7-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կլինի Լատվիայի Հանրապետության խորհրդարանի` Սաեյմայի նախագահ Ինգրիդա Ուդրեի գլխավորած պատվիրակությունը:

Մարտի 7-ին պատվիրակությանը խորհրդարանում կընդունեն ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ,  Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, Հայաստան-Լատվիա պատգամավորական բարեկամության խմբի անդամները:

Տիկին Ուդրեի պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հետ:

Լատվիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ինգրիդա Ուդրեի գլխավորած պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդի  հուշահամալիրում պսակ կդնեն մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Հանդիպումները խորհրդարանում կամփոփվեն մամլո ասուլիսով:


04.03.2005
Սիրիայի դեսպանը խորհրդարանում
Մարտի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Ղասսան Ռասլանին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:Դեսպանը շնորհակալություն հայտնեց Աժ նախագահին` իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար` նշելով, որ սիրիա-հայ...