Տպել
03.03.2005
Հանդիպում խորհրդարանում. ընդդիմությունը մասնակցեց ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկումներին

Մարտի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Եվրախորհր դի Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին, որ Երեւանում են Ընտրական օրենսգրքի գրավոր փորձագիտական եզրակացությունը քննարկելու նպատակով:

Խորհրդարանի նախագահը նշեց, որ Հայաստանի Ազգային ժողովի նպատակը ընտրական օրենսգրքի բարեփոխումն է, այնպիսի օրենքի ընդունումը, որ կարող է ապահովել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը: Նշվեց նաեւ, որ փորձագիտական եզրակացությամբ ներկայացված 61 դրույթներից 30-ը ընդունվել են, 11-ը պարունակում էին համաձայնություն ու դրվատանք, մնացած 20-ի շուրջ խորհրդարանի քաղաքական ուժերի, ՀՀ նախագահի, արդարադատության նախարարի ու ԿԸՀ-ի, հասարակական կազմակերպ ությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումների արդյունքում կպարզաբանվեն տեսակետները:

ԱԺ Ոսկեզօծ դահլիճում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախագահությամ բ տեղի ունեցան քննարկումներ «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Քննարկումներին մասնակցում էին ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ եւ Վենետիկի հանձնաժողովիփորձագետները, պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Սամվել Նիկոյանը / ՀՀԿ/, Հովհաննես Մարգարյանը/ ՕԵԿ/,Հրայր Կարապետյանը / ՀՅԴ/,  Կորյուն Առաքելյանը  /«Ազգային միաբանություն»/, Շավարշ Քոչարյանը եւ Գրիգոր Հարությունյանը  /«Արդարություն»/,  Գրիգոր Ղոնջեյանը /ՄԱԿ/, Մկրտիչ Մինասյանը /«Ժողպատգամավոր» խումբ/,  ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը եւ տեղակալ Էլեյն Կոնկեւիչը, ՀՀ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Վրեժ Գասպարյանը, ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: