Տպել
26.02.2005
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում

Փետրվարի 26-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին  որոշման նախագիծը եւ 2005թ. . փետրվարի 28-ից մարտի 3-ը ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը: ԱԺ երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծի լրա ցումներ բաժնում ընդգրկվել են 12 օրինագծեր : ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 29 հարց, միջազգային 13 պայմանագիր:

Ազգային ժողովի երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ 2005թ. փետրվարի 28-ից մարտի 3-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվենփետրվարի 28-իԱԺ նիստում: