Տպել
16.01.2018
Բաց դաս ՀՀ Ազգային ժողովում
1 / 4

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունվարի 16-ին խորհրդարան են այցելել Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը շրջել են Ազգային ժողովի շենքում, հետեւել հերթական նիստի աշխատանքին:

Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Ողջունելով աշակերտներին Ազգային ժողովում՝ պատգամավորը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել դրա գործունեությանը, Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին, մշտական հանձնաժողովների, բարեկամական խմբերի գործառույթներին: Կարինե Աճեմյանը ներկայացրել է նաեւ սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում իրականացվող քայլերն ու օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքները:

ՀՀ ԱԺ պատգամավորը պատասխանել է նաեւ աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են տնտեսության եւ կրթության ոլորտների խնդիրներին:

Տիկին Աճեմյանը հանդիպման ավարտին աշակերտներին հորդորել է լավ սովորել եւ սիրել հայրենիքը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...