Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի Լեւ Տոլստոյի անվան համար 128 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները:
Հյուրերը խորհրդարանի շենքում շրջելուց, ԱԺ հերթական նիստերի աշխատանքին հետեւելուց հետո մասնակցել են ավանդական դարձած բաց դասին, որը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Ռուզաննա Մուրադյանը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել նրա գործունեությանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին, մշտական հանձնաժողովների, բարեկամական խմբերի գործառույթներին:
Այնուհետեւ ՀՀ ԱԺ պատգամավորը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են տարբեր ոլորտների խնդիրների կարգավորմանը:
Աշակերտները պատգամավորին ներկայացրել են նաեւ իրենց մտահոգող խնդիրները, որոնց թվում էին անհրաժեշտ քանակի համակարգիչների, ինչպես նաեւ բնագիտական առարկաների համար նախատեսված լաբորատորիաների բացակայությունը իրենց կրթօջախում:
Ռուզաննա Մուրադյանը խոստացել է աշակերտներին առաջիկայում այցելել դպրոց եւ ներկայացված խնդիրների համար գտնել համապատասխան լուծումներ:
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 8-ին խորհրդարան են այցելել նաեւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին:
Հերթական բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Ողջունելով ուսանողներին Ազգային ժողովում՝ Կարինե Աճեմյանը ներկայացրել է օրենսդիր իշխանության գործունեությունը, անդրադարձել երկրի սոցիալ -տնտեսական, մշակութային խնդիրներին: Պատգամավորն անդրադարձել է նաեւ սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում իրականացվող քայլերին ու օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին:
Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Կարինե Աճեմյանին, որոնք մասնավորապես վերաբերել են Արցախյան հիմնախնդրին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, հայկական մշակույթն ըստ արժանվույն ներկայացնելու խնդիրներին:
Բաց դասերն ամփոփվել են ավանդական լուսանկարներով:
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ: Խորհրդարանի ղեկավարը, գնահատելով դեսպանի ներդրումը հայ-ռումինական հարաբե...
Դեկտեմբերի 12-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...
Խորհրդարանն ընդունել է «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ երկու օրերին քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները: Քվեարկության արդյունքում 64 կողմ, 35 դեմ ձայներով ընդունվել է նաեւ գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը՝ «Հայաստանի Հանրապետո...