ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ Լիտվան առաջին երկիրն է, որը ճանաչել է ՀՀ անկախությունը, եւ միակը Մերձբալթյան երկրներից, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-լիտվական երկկողմ հարաբերություները եւ նշել, որ առաջիկայում պատրաստվում է պաշտոնական այցով այցելել Լիտվա:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նոյեմբերի 24-ին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ արձանագրելով, որ Հայաստանը միակ երկիրն է, որն անդամակցում է ԵԱՏՄ-ին եւ համաձայնագիր ստորագրում Եվրոպական միության հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ Հայաստանը կարող է հուսալի կամուրջ դառնալ ԵԱՏՄ եւ ԵՄ անդամ երկրների միջեւ:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ինստիտուցիոնալ բարեփոխումներին, ժողովրդավարության զարգացմանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերին:
Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է. «Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել՝ հանրաքվեով անկախանալով ԽՍՀՄ փլուզումից առաջ: Արցախն անկախ լինելու նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը եւ Լիտվան, քանի որ ԽՍՀՄ-ից անջատվել եւ անկախություն է հռչակել նույն իրավական հիմքերով»:
ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը շնորհավորել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ եւ Լիտվա-Հայաստան հարաբերությունները որակել օրինակելի: Պարոն Պետրիկասը նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որի հետ Լիտվան մեծացրել է արտահանման ծավալները: Դեսպանի խոսքով՝ թեեւ մեծ չեն ապրանքաշրջանառության ցուցանիշները, սակայն մեծ է թե՛ ներուժը, թե՛ համագործակցելու ցանկությունը: Էրիկաս Պետրիկասն անդրադարձել է տնտեսության, մշակույթի, կրթության բնագավառներում հայ-լիտվական համագործակցության ձեռքբերումներին եւ ուրախությամբ նշել, որ Լիտվան Արեւելյան գործընկերության անդամ երկրների շարքում մեծ տեղ է հատկացնում հենց Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը: Դեսպանն ուրախությամբ է անդրադարձել Հայաստանում լիտվական համայնքի ստեղծմանը:
ՀՀ Ազգային ժողովը վերսկսել է «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» լրամշակված օրենքի նախագծի քննարկումը
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին ...
Բաց դաս ՀՀ Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 6-ին խորհրդարան էին այցելել Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել ԱԺ հերթական նիստերի, մասնավորապես՝ գալիք տարվա պետական բյուջեի ընդունման գործընթացին, այնուհետեւ արդ...
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը «ՀՀ 2018 թվ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ
«Հարգելի պատգամավորներ, կառավարության հարգարժան անդամներ, կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական փաստաթուղթ է: Եւ դրա շուրջ ծավալվող դժվարին ու պատասխանատու քննարկումները, որոնք ...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Աշխատանքային այցով 2017 թվականի դեկտեմբերի 12-14-ը ներառյալ Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) եւ դեկտեմբերի 14-17-ը ներառյալ Ռիգա (Լատվիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը: Աշ...