Տպել
04.02.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Պարսից ծոցի երկրներ

Փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Քուվեյթի Պետություն եւ Բահրեյնի Թագավորություն:

Փետրվարի 6-7-ին Քուվեյթի Պետությունում նախատեսված են հանդիպումներ հայ համայնքի, Քուվեյթի Պետության էմիրի, վարչապետի, օրենսդիր ու գործադիր իշխանությունների ղեկավարների հետ, խորհրդարանի նախագահը կհանդիպի նաեւ Քուվեյթի Պետության առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի եւ տնտեսական զարգացման հիմնադրամի նախագահի հետ:

Փետրվարի 7-9-ին Բահրեյնի Թագավորությունում նախատեսված են հանդիպումներ թագավորի, Ազգային ժողովի պատգամավորների պալատի եւ Խորհրդակցական ժողովի նախագահների, գործադիր իշխանության ղեկավարների հետ:

Երկու երկրներում էլ կստորագրվեն միջխորհրդարանական համագործակցության համաձայնագրեր:

Պարսից ծոցի պետություններ առաջին միջպետական պաշտոնական այցի ընթացքում կքննարկվեն արաբական աշխարհի հետ Հայաստանի խորհրդարանական, առեւտրատնտեսական, գիտամշակութային փոխհարաբերությունների հարցեր: