Տպել
25.10.2017
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
1 / 3

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 25-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Պատգամավորները ողջունել են խորհրդարանում հյուրընկալված Երեւանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջի ուսանողներին ու դասախոսներին:

Քննարկվել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջին ընթերցմամբ քննարկելու համար խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որում միավորվել են ոլորտը կարգավորող եւ գործող ՀՀ մի քանի օրենքների դրույթներ: Նախագծով կարգավորվում են ՀՀ քաղաքացիների կողմից Հայաստանի պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության եւ պահեստազորային պատրաստության կազմակերպման եւ իրականացման, ինչպես նաեւ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական եւ սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները:

Նախարարը տեղեկացրել է, որ նախագիծը լայնորեն քննարկվել է տարբեր մակարդակներում. մինչ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելն ստացվել են առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ նախագծի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ հայրենիքի պաշտպանությանը պետք է մասնակցեն եւ ծառայեն բոլոր զինապարտ անձինք, իսկ տարկետման իրավունքից օգտվելու կամ զինծառայությունից ազատման դեպքերը պետք է լինեն թափանցիկ եւ հասանելի հանրությանը: Փոփոխություններ են կատարվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատման, զորակոչից տարկետումների տրամադրման, զորակոչի կազմակերպման գործընթացի հետ կապված իրավահարաբերություններում: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է , որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվել է 24 ամիս, բացառությամբ նախագծով սահմանված դեպքերի: Իրականացվելու է զինվորական ծառայության երեք տեսակ՝ ժամկետային, պահեստազորային եւ զորահավաքային: Սահմանվել են «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերը: Կիրականացվեն սպայական անձնակազմի բնակարանային խնդիրների կարգավորմանն ուղղված ծրագրեր:

ՀՀ Սահմանադրության փոփոխությունները հաշվի առնելով՝ զորակոչ հայտարարելու իրավասությունը վերապահվել է ՀՀ կառավարությանը: Վերանայվել են զորակոչից տարկետում տալու հիմքերը, դրանց մեծ մասը փոխարինվել է բովանդակային արտոնություններով: Մասնավորապես՝ բարձրագույն կրթություն ստացողը կարող է տարկետումից օգտվել, եթե այնուհետեւ պատրաստ է ծառայելու որպես սպա՝ ստանալով սպայի աշխատավարձ եւ ուսման վարձի փոխհատուցում: Կառավարությունը կսահմանի այն հիվանդությունների ցանկը, որոնք ունենալու դեպքում զորակոչիկը կամ կազատվի զինծառայությունից, կամ տարկետում կստանա բուժման նպատակով:

Նախարարը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին, տվել պարզաբանումներ:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ օրինագիծը քննարկվել է հանձնաժողովում, բացի այդ հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել են խորհրդարանական լսումներ՝ օրինագծի ընդունման հետ կապված հնարավոր բոլոր ռիսկերն ուսումնասիրելու համար: Պարոն Նահապետյանի խոսքով՝ ներկայում մեր երկրում ձեւավորված ռազմաքաղաքական իրավիճակը պահանջում է համակարգային փոփոխություններ, եւ օրինագիծը պիտի դիտարկել այս համատեքստում: Կորյուն Նահապետյանը, կարեւորելով զինված ուժերի համալրման հարցը, նշել է, որ առաջնային է այս բնագավառի օրենսդրական կարգավորումը:

Նախագծի վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն

Էդմոն Մարուքյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության գործում մասնագիտացած լինելով՝ կողմնակից է, որպեսզի բոլորը ծառայեն, սակայն, իր կարծիքով, այս օրինագիծը դա չի ապահովելու: Պարոն Մարուքյանի խոսքով՝ արդարությունը պիտի լինի բոլորի համար. անգամ իննսունական թվականներին ուսանողներն ունեցել են տարկետման իրավունք՝ շարունակելով կրթությունը: Շիրակ Թորոսյանը կարեւորել է օրենսդրական առաջարկը՝ նշելով, որ ներառված են արդարության, հավասարության եւ ընտրելու հնարավորություն ընձեռող սկզբունքներ: Oրենսդրորեն բացառվում են բուհական համակարգում կոռուպցիայի հնարավորությունները, ապահովվում է քաղաքացու կրթության շարունակականությունը: Լենա Նազարյանն անդրադարձել է բանակից խուսափելու համար ակադեմիական տարկետումից օգտվելու հնարավորությանը, կարծիք հայտնել, որ ոլորտում արդարության պակաս կա: Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ բանակից ազատվում են մեծամասամբ առողջական խնդիրների պատճառաբանությամբ, այսինքն՝ խնդիրը հիմնականում առնչվում է առողջապահության ոլորտին, ինչը, սակայն, այս նախագծով չի կարգավորվում: Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ ներկայացված է անվտանգության նոր հայեցակարգ, որն անհրաժեշտություն է եւ միտված է ՀՀ եւ Արցախի անվտանգության ապահովմանը: Տիկին Նաղդալյանը կարեւորել է այն փաստը, որ պաշտպանության ոլորտի օրինագծերն հանրային քննարկումների կարեւոր փուլ են անցել: Ռուզաննա Մուրադյանը կարեւորել է օրենսդրական կարգավորումները եւ նշել, որ օրինագծում ամրագրված են սոցիալական եւ իրավական այն երաշխիքները, որոնք ցույց են տալիս, որ պետության ուշադրության կենտրոնում զինվորն է եւ նրա կարգավիճակը: Պատգամավորը խոսել է կամավորության հստակ սկզբունքի, զինվորական ծառայությունը գրավիչ դարձնելուն ուղղված եւ մի շարք այլ դրույթների մասին: Ռոմիկ Մանուկյանը եւս դրական է գնահատել օրենսդրական կարգավորումները: Պարոն Մանուկյանն անդրադարձել է պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացմանը, բանակաշինության գործում կամավորների ներգրավմանը եւ նրանց վերապատրաստմանը, խոսել առաջնագիծը միայն պայմանագրային զինծառայողներով համալրելու վերաբերյալ: Մանե Թանդիլյանը, չժխտելով, որ օրինագծով լուծվում են որոշ խնդիրներ, նշել է, որ բանակում գոյություն ունեցող բազմաթիվ լրջագույն հարցեր դեռեւս մնում են չկարգավորված: Պատգամավորը խոսել է սոցիալական արդարության սկզբունքի իրացման եւ գիտության ու կրթության ոլորտում կոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարի մեխանիզմների անհրաժեշտության մասին: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշել է, որ օրենքի նախագիծը չպետք է նույնացնել տարկետման իրավունքի հետ: Նա կարծիք է հայտնել, որ արմատական փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը եւ տարկետման իրավունքի բացասական ազդեցությունը պետք է հստակ ներկայացվի: ՀՀ ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ առաջնագծում հիմնականում պետք է ծառայեն պայմանագրային զինծառայողները: Այս հարցում պարոն Մելքումյանը կարեւորել է հաշվետվողականության եւ քաղաքական պատասխանատվության սահմանումն օրենքով: Բանակի հենքը համարելով ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը՝ նա ընդգծել է, որ Հայաստանը կարող է դառնալ զենքի արտահանման երկիր: «Մենք պետք է կարողանանք արդյունաբերական քաղաքականությունը դնել արդյունավետ ռելսերի վրա: Ես ուզում եմ հավատալ, որ սա կարող է լինել մոբիլիզացիոն օրենք, բայց վարչարարության քաղաքական պատասխանատվությունը պետք է լինի: Մեր խմբակցությունը, կարծում եմ, այս օրենքին կողմ է քվեարկելու»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը: Սամվել Նիկոյանը կարծիք է հայտնել, որ անկախ պետականությունն ու բանակաշինությունը զուգահեռ են ընթանում եւ հայեցակարգային այս փոփոխությունները դիտարկել է հենց այդ համատեքստում: Պատգամավորը խոսել է օրինագծի հիմքում դրված հավասարության եւ արդարության գաղափարի, սոցիալական գրավչության կարեւորության մասին: Նաիրա Զոհրաբյանը մտավախություն ունի այն հարցում, թե արդյո՞ք այս փոփոխություններով լուծվելու են բանակում առկա կոռուպցիոն դրսեւորումները: Նրա գնահատմամբ՝ այս բնագավառում մեծագույն խնդիրն արդարության ճգնաժամն է: Տիկին Զոհրաբյանի խոսքով՝ տարիների փորձը ցույց է տալիս, որ բանակում կոռուպցիայի դեմ պայքարելու այլ մեխանիզմ, քան «վիրահատական» միջամտությունն է, չկա: Արման Սաղաթելյանի համոզմամբ՝ կգա մի օր, երբ ոչ միայն զինվորական ծառայությունը պարտադիր կլինի բոլորի համար՝ անկախ սովորելու կամ չսովորելու հանգամանքից եւ սոցիալական դիրքից, այլ այս կամ այն եղանակով պարտադիր է լինելու բոլոր քաղաքացիների համար՝ անգամ անկախ սեռային պատկանելությունից, քանի որ ֆիզիկական սպառնալիքի ներքո պետականություն կերտող հասարակությունն ու ազգն այլ ճանապարհ չունեն: Ջեմմա Բաղդասարյանը նշել է, որ հստակեցված են գործող երեք օրենքների դրույթները, ներառված են նոր մոտեցումներ՝ ուղղված «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի իրավական հիմքերի ստեղծմանը: Տիկին Բաղդասարյանը կարեւորել է մասնավորապես զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության հարցերի կանոնակարգումը:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների բանավոր հարցերին:


22.05.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 23-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:40-12:00: ...

22.05.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Ազգային ժողովը մայիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների հեղինակը Կառավարությունն է: Նա...

22.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված օրենքի նախագծին
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումները երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 22-ի արտահերթ նիստում: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը հանձնաժողովին է ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության առաջարկները: Մասնա...

22.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է ՀՀ-ում Սլովենիայի նորանշանակ դեսպան Մատեյա Պրեւոլշեկին
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 22-ին ընդունել է մեր երկրում Սլովենիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մատեյա Պրեւոլշեկին: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել ...

22.05.2024
Նոր կարգավորումներ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
Նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում հանդիպած խնդիրների լուծմամբ: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ հերթական նիստում քննարկվել է ...

22.05.2024
Հարկային հաշվարկներում ոչ հավաստի, սխալ տեղեկատվություն ներառելու համար առաջարկվել է սահմանել վարչական պատասխանատվություն
Օրենսգրքով՝ հարկային հաշվարկները չներկայացնելու համար մենք ունենք սահմանված պատասխանատվության միջոցներ, սակայն չունենք պատասխանատվության միջոց այն դեպքերի համար, երբ հարկային հաշվարկներում պարունակվող տեղեկությունները լրացվում են ոչ ճիշտ եւ ոչ հավաստի. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի ...

22.05.2024
Առաջարկվում է լրացում կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում` ապահովելու քննության համակողմանիությունը
Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազին լիազորել նախաքննության մեկ մարմնի` քննիչի կողմից իրականացվող քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը նախաքննության մեկ այլ մարմնի հանձնարարել ոչ միայն իրականացվող նախաքննության անաչառությունն ապահովելու, այլ նաեւ քննության համակողմանիությունն ապահովե...

22.05.2024
Հանձնաժողովը կողմ է քվեարկել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող լրացումներին եւ փոփոխություններին
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է...

22.05.2024
Առաջարկվում է հստակեցնել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում առկա անհստակությունները
Նախագիծը վերաբերում է թրեյդ-ին առեւտրի տեսակին: Դեռեւս 2021 թվականին լրացումներ են կատարվել  «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում, որոնցով ներմուծվել է «թրեյդ-ին» հասկացությունը: Ներդրվել է նաեւ լիցենզավորման կարգ, որի շրջանակում  այս ընթացքում լիցենզավորվել են  որոշակի կազմակ...

22.05.2024
Օրենսդիրը քննարկել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործունեության ընդլայնում նախատեսող օրենքի նախագիծը
Խորհրդարանը մայիսի 22-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» ...

22.05.2024
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանում է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մայիսի 22-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հ...

22.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

22.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

22.05.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների նախագահների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Զրուցակիցները փաստել են Հայաստանի ե...

22.05.2024
Առաջարկվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա եւ շրջհարկի համակարգի հարկային բեռերի միջեւ տարբերությունը
Ազգային ժողովը մայիսի 22-ի նիստում քննարկել է Հարկային օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Կառա...

22.05.2024
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը ելույթ է ունեցել ԱԺ նիստում
Մեծ պատիվ ու արտոնություն է ինձ համար այսօր այստեղ ներկայացնել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը: Այս այցը մեծ արժեք եւ խորհրդանշություն ունի: Երկրորդ անգամ է մեկ տարվա ընթացքում, որ մեր խորհրդարանի ներկայացուցիչները եկել են Երեւան՝ ցույց տալով մեր հարաբերությունների ուժն ու ամրությունը. ասել է Լ...

22.05.2024
Դավիթ Խաչատուրյանն ընտրվել է ՍԴ դատավոր
ԱԺ հաշվիչ հանձնախմբի քարտուղար Քրիստինե Պողոսյանը հայտնել է, որ տեղի է ունեցել ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի ընտրության գաղտնի քվեարկությունը: ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 70-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն հայտնաբերվել, Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվ...

22.05.2024
Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործը կվարվի էլեկտրոնային եղանակով
Նշված փոխշաղկապված  նախագծերը միտված են վարձատրության քաղաքականության հիմքում ընկած վերլուծությունների արդյունավետության բարձրացմանը. ասել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով  ««Հանրային ծառայության մ...

22.05.2024
Խորհրդարանը շարունակել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը
Մայիսի 22-ին խորհրդարանը շարունակել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում Արթուր Խաչատրյանն անդրադարձել է Տավուշում տեղի ունեցող իրադարձություններին, սահմանազատմանը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթու...

22.05.2024
Ալեն Սիմոնյանի եւ Կլոդ Վիզլերի համատեղ մամուլի ասուլիսը. ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի համատեղ մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակումը: ...

22.05.2024
Ալեն Սիմոնյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում՝ ավիավթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ նրանց ուղեկցող այլ անձ...