Տպել
23.10.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
1 / 4

Հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել «ԱԺ բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» որոշման մեջ, իսկ «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» որոշման մեջ՝ փոփոխություն:

Խորհուրդը հաստատել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նստաշրջանի հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Ազգային ժողովի խորհրդի կողմից սահմանվել են նաեւ ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման համար սահմանվել է 4 ժամ, իսկ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման համար՝ 3 ժամ տեւողություն:

ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել են 15, իսկ հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 39 հարց:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...