Տպել
05.10.2017
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 3

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հանդիպել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արարատ Գոլեցյանի անվան համար 1 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտների եւ մանկավարժների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը։

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է մանկավարժներին ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ։

«Մանկավարժն ամենակարեւոր մասնագիտությունն է, մեր ազգի մեծերը եղել են մանկավարժներ, ովքեր կրթել եւ իրենց հարուստ փորձն ու գիտելիքներն են փոխանցել սերունդներին: Ամեն ինչ սկսվում է դպրոցից, եւ մանկավարժից է կախված, թե ինչպիսի զինվոր ու քաղաքացի կունենանք ապագայում»,- նշել է Էդուարդ Շարմազանովը

Կարեւորելով մանկավարժի դերն ու նշանակությունը յուրաքանչյուրի կյանքում՝ շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսք է ասել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը:

Այնուհետեւ աշակերտները ՀՀ ԱԺ փոխնախագահին են ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, որոնք վերաբերել են խորհրդարանի գործունեությանը, օրինագծերի մշակման եւ քննարկման ընթացակարգերին, կրթության բնագավառի խնդիրներին:

Ի պատասխան աշակերտների հարցին, թե որպես պատմաբան ինչն է գնահատում հայ մարդու մեջ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հայի արժեքային համակարգի մեջ մտնում են քրիստոնեությունը, հայրենասիրությունը, ծնողասիրությունը, աշխատասիրությունը, կրթության նկատմամբ ձգտումը, ներողամտությունը։ ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հայը բարոյականություն է եւ հավատամք։

Էդուարդ Շարմազանովը դպրոցականներին խորհուրդ է տվել լինել նպատակասլաց ու լավատես, ոչնչից չհուսահատվել:



16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...