Տպել
05.10.2017
Պարգեւատրում ՀՀ Ազգային ժողովում
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 5-ին Ուսուցչի օրվա կապակցությամբ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար պարգեւատրել է մի խումբ ուսուցիչների:

Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան համար 59 հիմնական դպրոցի տնօրեն Սամվել Ադամյանը, Լոռու մարզի Ստեփանավանի ավագ դպրոցի տնօրեն Սեդա Թունյանը, «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը, Երեւանի Ռուբեն Սեւակի անվան համար 151 դպրոցի տնօրեն Իզաբելլա Մարգարյանը, Գավառի ավագ դպրոցի ուսուցչուհի Արեգա Գրիգորյանը, Երեւանի համար 159 ավագ դպրոցի փոխտնօրեն Օֆելյա Անտոնյանը, Արարատի մարզի Արտաշատի համար 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նունե Սահակյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:

Պարգեւատրված մանկավարժներին ուղղված իր խոսքում ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Շնորհավորում եմ ձեզ այս տոնական օրվա առթիվ: Այսօր Ուսուցչի օրն է, տոն, որը եւս մեկ առիթ է գնահատանքի եւ երախտիքի խոսքեր հնչեցնելու ձեր հասցեին: Շնորհակալություն ձեր անգնահատելի ջանքերի, նվիրվածության, ձեր հայրենասիրության եւ այն ջերմության համար, որ ամեն օր փոխանցում եք երեխաներին, նրանց միջոցով մեզ, մեր ընտանիքներին»:

Արա Բաբլոյանը մանկավարժներին մաղթել է առողջություն եւ բարեկեցություն:


15.06.2024
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հունիսի 15-ին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի սկզբում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնե...