Տպել
23.12.2004
Բժիշկները խորհրդարանում

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի 35 անդամների:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության ոլորտի օրենսդրական կարգավորմանն ու բժշկական գիտությունների ակադեմիային առնչվող խնդիրներ, կարեւորվեց պետական քաղաքականության որոշարկումը գիտության զարգացման խնդիրների նկատմամբ, օրենսդրական դաշտի կանոնակարգումը: Գիտնականների բարձրացրած խնդիրների թվում էին` բժշկական գիտությունների ակադեմիայի կարգավիճակի,  առողջապահության նախարարությունում բժշկական գիտխորհրդի վերականգնման, առողջապահության եւ բնակչության առողջական վիճակի պահպանման, բժշկական ապահովագրության մասին օրենքների նախագծերին առնչվող հարցեր: Նշվեց, որ ԱԺ նախագահին առընթեր ստեղծված գիտնականների  եւ առողջապահության խուրհուրդները այս ընթացքում շատ մեծ աշխատանք են կատարել` մասնավորապես ուսումնասիրելով հանրապետության գիտական հաստատությունների վիճակն ու խնդիրները, որը կնպաստի գիտության վիճակի մասին իրական պատկերացում ունենալուն ու խնդիրների աստիճանական լուծմանը:

Հավարտ հանդի պման` ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, կարեւորելով պետության դերը գիտության զարգացման, գիտնականների կենսապահովման խնդրում, պատրաստակամություն հայտնեց աջակցել բժշկական գիտխորհրդի վերականգնմանը, տարեսկզբին առողջապահության ոլորտի հիմնախնդիրների քննարկման նպատակով խորհրդարանական լսումների կազմակերպմանը, ոլորտի օրենքների նախագծերի մշակման աշխատանքներին առաջարկեց ակտիվորեն մասնակցել բժիշկներին` համագործակցելով ԱԺ մշտական հանձնաժողովի եւ ԱԺ նախագահին առընթեր առողջապահության խորհրդի հետ, նաեւ խոստացավ գիտնական բժիշկներին ներգրավել պաշտոնական այցերի պատվիրակություններում, եթե նախատեսվում են առողջապահության ոլորտին առնչվող քննարկումներ: Անդրադառնալով բժշկական ակադեմիայի կարգավիճակին` ԱԺ նախագահը` պատրաստակամ ություն հայտնեց նպաստել նաեւ այդ խնդրի լուծմանը, եթե Գիտությունների ազգային ակադեմիայում հարցը քննարկվի եւ դրական եզրակացություն ստանա:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին եւ լուծումներ ստացան նաեւ գործնական հարցեր: Խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնելով բժիշկներին իրենց մարդասիրական առաքելության նվիրումով կատարման համար` շնորհավորեց նրանց գալիք ամանորը եւ հետագա հաջողություններ մաղթեց: