Տպել
26.06.2017
Արա Բաբլոյանը հանդիպել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախագահի հետ
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ին Սեուլում հանդիպել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Սունգհո Չոյի հետ:
 
Հանդիպման ընթացքում կարեւորելով գործակալության առաքելությունը, իրականացվող ծրագրերի նշանակությունը՝ ՀՀ խորհրդարանի նախագահը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում աջակցության այն կարեւոր ծրագրերը, որոնք Ձեր գործակալության կողմից կյանքի են կոչվել Հայաստանում: Իրականացված բոլոր ծրագրերն աչքի են ընկել իրենց արդյունավետությամբ եւ մեր երկրի համար ունեցած կարեւոր նշանակությամբ»:

Արա Բաբլոյանն անդրադարձել է 2010-2012 թթ. իրականացված Ազգային ժողովի տեխնիկական վերազինման ծրագրին, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նիստերի դահլիճը վերազինվել է ժամանակակից տեխնիկայով: Գործակալության հետ համագործակցությունն առավել ակտիվացնելու նպատակով ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է քննարկել Հայաստանում Գործակալության գրասենյակ հիմնելու հնարավորությունը:

Գործակալության նախագահ Սունգհո Չոյը նշել է, որ Կորեա-Հայաստան համագործակցությունն այժմ գտնվում է բարձր մակարդակում, եւ այն պետք է ավելի խորացնել:

Կողմերը պայմանավորվել են աշխատել Կորեայի կողմից ՀՀ խորհրդարանի աջակցության երկրորդ փուլի ուղղությամբ, որի արդյունքում հնարավոր կդառնա ապահովել Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո խորհրդարանի ստանձնած նոր պարտավորությունները, առավել արդյունավետ դարձնել խորհրդարանական վերահսկողության գործընթացը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...