Տպել
14.12.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Գոհար Գասպարյանի ծննդյան 80-ամյակի առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ,  Պետական մրցանակի դափնեկիր Գոհար Գասպարյանին` ծննդյան 80-ամյակի առիթով, որտեղ մասնավորապես նշված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Ձեր ծննդյան 80-ամյակի առիթով: Ձեր կյանքն ու ստեղծագործությունը վաղուց արդեն դարձել են ուղեցույց եւ վառ օրինակ բոլոր նրանց  համար, ովքեր ոտք են դնում երգի ու երաժշտության ասպարեզ: Տասնամյակներ շարունակ Ձեր ձայնը հնչել է Հայաստանի ու աշխարհի բեմերը` շունչ ու կենդանություն հաղորդելով հայ ու համաշխարհային դասականների լավագույն ստեղծագործություններին:  «Հայաստանի սոխակ»` դա բարձրագույն գնահատականն է Ձեր արվեստի, որի ակունքներում միշտ եղել ու մնում է հայ ազգային երաժշտարվեստը:

Վերստին ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Ձեր հոբելյանի օրը եւ մաղթում եմ առողջություն, երջանկություն ու հաջողություններ»:


14.12.2004
ՌԴ Պետական Դումայի նախագահը Երեւանում
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով դեկտեմբերի 14-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովը։ «Արմենիա» միջազգային օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ այցի մասին պայմանավորվությունը ձեռք է բերվել Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ Միջ...