Տպել
14.06.2017
Արա Բաբլոյանը ներկա է գտնվել Արյունաբանական կենտրոնի բացմանը
1 / 4

Հունիսի 14-ին` Արյան դոնորի միջազգային օրը, Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում բացվել է Արյունաբանական կենտրոն: Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Խորհրդարանի նախագահը շրջել է նորաբաց լաբորատորիայում եւ ծանոթացել պայմաններին:

ԱԺ նախագահը կարեւորել է նմանատիպ կենտրոնների ստեղծումը եւ մասնավորապես նշել է. «Այս հիվանդանոցում, որտեղ կատարվում են բազմաթիվ վիրահատություններ, ուղղակի անհրաժեշտ էր ունենալ արյունաբանական կենտրոն: Առհասարակ նմանատիպ բժշկական հաստատությունների համար դա ռազմավարական նշանակություն ունի»:

Արյունաբանական կենտրոնի առաջին դոնորները դարձել են Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը:

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Արյունաբանական կենտրոնի բացման արարողությունից հետո այցելել է Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրի զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնում բուժվող քառօրյա պատերազմում վիրավորված նախկին զինծառայողներին:

Խորհրդարանի նախագահը զրուցել է տղաների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը վերականգնողական կենտրոնին է տրամադրել Վիրավորված զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ ԱԺ-ի կողմից աջակցության հիմնադրամից 5.000.000 դրամ եւ վստահություն հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...