Տպել
29.03.2017
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին մարտի 29-ին հյուրընկալվել էին Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի խումբ ուսանողներ, ովքեր պրակտիկա են անցնում ՀՀ օրենսդիր մարմնում:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով, անկաշկանդ զրույցի մթնոլորտում:

ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ԼՂ հիմնահարցի կարգավորման հնարավորություններին, ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի, մասնավորապես՝ ՀՀԿ-ի հաղթելու շանսերին, ընտրակեղծարարության հնարավորությանն ու դրա բացառման մեխանիզմներին, քարոզչության նպատակներով վարչական ռեսուրսների օգտագործմանը, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններին, կրթության ոլորտին, մասնագիտական կողմնորոշմանը եւ այլն:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի հաղթելու շանսերին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է խորհրդարանում բազմակուսակցականությունը, գնահատել օրենսդիր մարմնում տեղ գտնելու՝ քաղաքական ուժերի հնարավորությունները:

Բոլոր հարցերին ԱԺ փոխնախագահը տվել է սպառիչ պատասխաններ, ընդգծել ուսանողների՝ պահանջված եւ լավ մասնագետներ դառնալու կարեւորությունը, հորդորել նրանց չհիասթափվել, լավ սովորել եւ պայքարելով՝ հասնել ձգտումներին:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...