Տպել
08.03.2017
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ժողովրդական արտիստուհի Մեդեա Աբրահամյանին
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ժողովրդական արտիստուհի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մեդեա Աբրահամյանին:

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Ձեր ողջ կյանքը նվիրել եք արվեստին՝ լինելով հայ թավջութակի դպրոցի հիմնադիրներից եւ մեր կատարողական դպրոցի երեւելիներից մեկը: Ձեր վիրտուոզ կատարողական վարպետությունը տասնամյակներ շարունակ գերել է հանդիսատեսին աշխարհի բազում երկրներում:

Այսօր Դուք շարունակական եռանդով ու նվիրվածությամբ Ձեր գիտելիքներն ու փորձն ի սպաս եք դնում սերունդներ կրթելուն եւ երիտասարդ տաղանդներ հայտնաբերելուն, ինչը մեծ ներդրում է հայ երաժշտարվեստի ապագայի համար»:

Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական ոգեւորություն եւ ամենայն բարիք: