Տպել
14.12.2016
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 4

Դեկտեմբերի 14-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով էին այցելել Լեւոն Միրիջանյանի անվան համար 155 հիմնական դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ:

Բաց դասը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության  եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով, ողջունելով աշակերտներին ու ուսուցիչներին խորհրդարանում, ներկայացրել է Ազգային ժողովի կառուցվածքը, գործառույթները, մշտական հանձնաժողովների գործունեությունը: Աշակերտների խնդրանքով նա անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին եւ խորհրդարանական կառավարման համակարգին: Այնուհետեւ պարոն Դավթյանը սիրով պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին:

Զրուցակիցներն անդրադարձել են ավարտական եւ ընդունելության քննություններին, հայաստանյան աշխատաշուկայի պահանջներին եւ մասնագիտության ընտրությանը, ինչպես նաեւ երկրի սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող հարցերին:

Հանդիպման ավարտին աշակերտները լուսանկարվել են Արտակ Դավթյանի հետ Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում: