Տպել
29.11.2016
ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Գերմանիա
1 / 4

Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ են ներկայացվել ԱԺ պատվիրակության՝ Գերմանիա կատարած այցի վերաբերյալ:

Նոյեմբերի 21-24-ը ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի նախագահ Կարին Շթրենցի հրավերով Գերմանիայում է եղել Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին բարեկամական խմբի անդամներ, ԱԺ ՀՀԿ խմբակցությունից Կարինե Աճեմյանը, Հայկ Գրիգորյանը, Ռուզաննա Մուրադյանը եւ Կարինե Պողոսյանը, ՀՅԴ խմբակցությունից Միքայել Մանուկյանը եւ ՀԱԿ խմբակցությունից Լյուդմիլա Սարգսյանը:

Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթի («Կանաչներ»), Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի նախագահ, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ Կարին Շթրենցի, Բունդեսթագի մշակույթի եւ մամուլի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Զիգմունդ Էրմանի եւ գերմանական քաղաքական հիմնադրամների ներկայացուցիչների հետ:

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ ԳԴՀ արտաքին գործերի եւ տնտեսական զարգացման ու համագործակցության նախարարություններում:

ՀՀ ԱԺ պատվիրակությանն ընդունել է Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը:

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունն այցելել է նաեւ Բեռլինի կենտրոնում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան եւ Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարան:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...