Տպել
25.11.2016
Էդուարդ Շարմազանովը կգլխավորի ԱՊՀ դիտորդական առաքելությունը Ղրղզստանում
1 / 3

Նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հետ: Հանդիպումը կայացել է ղրղզական կողմի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ղրղզական միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր, կարեւորվել է միջազգային հարթակներում համագործակցված աշխատանքը: Չինիբայ Թուրսունբեկովը նշել է, որ հայ-ղրղզական հարաբերությունների զարգացման տեսանկյունից շատ կարեւոր է Հայաստանի եւ Ղրղզստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն:

ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է ՀԱՊԿ շրջանակներում երկու պետությունների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցված աշխատանքը: Հանդիպման վերջում Ղրղզստանի խորհրդարանի նախագահն առաջարկել է ՀՀ Աժ փոխնախագահին գլխավորել Ղրղզստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...