Տպել
22.11.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 22-25-ը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Այցի շրջանակներում նախատեսվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հանդիպումը ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: ԱԺ փոխնախագահը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերին, կհանդիպի Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
 
Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը եւ Կարեն Բոթոյանը: