Տպել
14.11.2016
Խորհրդարանականների պատվիրակության այցը Գերմանիա
1 / 4

Նոյեմբերի 9-11-ը Բեռլինում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աղվան Վարդանյանը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի, խմբակցությունների պատգամավորների, ԳԴՀ կառավարության հատուկ հանձնակատար, Արեւելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունները համակարգող Գերնոտ Էրլերի, Գերմանիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեի հետ: Հանդիպումներ են եղել նաեւ ԳԴՀ տնտեսական զարգացման եւ համագործակցության նախարարությունում, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի գծով գերմանացի գործարարների ասոցիացիայում, ,Ֆրիդրիխ Էբերթե հիմնադրամում:

Պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել շարունակելու համագործակցությունը ինչպես խորհրդարանական ձեւաչափով, այնպես էլ գործարար շփումներն ակտիվացնելու, համատեղ գործարար համաժողովներ կազմակերպելու վերաբերյալ:

Քննարկվել են առաջիկայում միջին բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ բիզնես ֆորում անցկացնելու հետ կապված հարցեր: Հայկական պատվիրակությունը մանրամասն ներկայացրել է ԵՏՄ շրջանակում Հայաստանի ներգրավվածության, իրավական եւ տնտեսական հնարավորությունների, ինչպես նաեւ ՀՀ-ում բիզնես միջավայրի շարունակական բարելավմանն ուղղված աշխատանքները:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային կարեւորության մի շարք խնդիրներ եւ կայուն զարգացման անհրաժեշտությանն առնչվող հարցեր:

Պատվիրակության այցը Գերմանիա կազմակերպվել էր գերմանական «Ֆրիդրիխ Էբերթ» հիմնադրամի եւ ՀՀ դեսպանության աջակցությամբ:



16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...