Տպել
09.11.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպանին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Նաուաֆ ալ Էնեզին:

Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում, շնորհավորել է նրան պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ դեսպանն իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները տարբեր ոլորտներում առավել զարգացնելու եւ խորացնելու համար:

Փոխշահավետ համագործակցության համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը, բարեկամական խմբերի ակտիվ շփումները:

Գալուստ Սահակյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս աջակցելու երկու երկրների խորհրդարանների համատեղ ծրագրերի իրականացմանը:

Մեր երկրում Քուվեյթի Պետության դեսպան Նաուաֆ ալ Էնեզին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ իր աշխատանքով կնպաստի արդեն ձեւավորված երկկողմ համագործակցության առավել ընդլայնմանը: Նա նույնպես կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումն ու երկու երկրների բարեկամական խմբերի համագործակցությունը:

Դեսպանն ուրախությամբ նշել է, որ Քուվեյթի Պետությունում գտնվող հայ համայնքը մեծ դեր է ունեցել իրենց պետության զարգացման հարցում:

Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում համատեղ իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր:


24.05.2024
Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոս...