Տպել
26.10.2016
«Մենք ունենք քաղաքական կամք բարեփոխումների շարունակական իրականացման համար». Էդուարդ Շարմազանով
1 / 3

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 26-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի քաղաքական հարցերով ավագ խորհրդատու Օլեքսանդր Պավլյուկին:

Հյուրը հետաքրքրված էր քաղաքական առաջիկա զարգացումներով, մասնավորապես մեր երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններով, նոր ձեւավորված կառավարության գործունեությամբ եւ առաջիկա քայլերով:

Էդուարդ Շարմազանովը մանրամասն ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո ստեղծված իրավիճակը` նշելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարեւոր իրադարձություն են լինելու մեր երկրի հասարակական եւ քաղաքական կյանքում:

Խոսելով կառավարության գործունեության մասին` Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ՀՀ իշխանությունը պաշտպանում է նոր կառավարության` բարեփոխումներին միտված ռազմավարությունը, որը բխում է ՀՀ Նախագահի ծրագրային հիմնադրույթներից:

«ՀՀ կառավարության գերակայություններից է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը: Ավելին` մաքսային եւ հարկային ոլորտներում նախատեսվող լրջագույն քայլերը միտված են լինելու այդ խնդրի հաղթահարմանը: Մենք ունենք քաղաքական կամք բարեփոխումների շարունակական իրականացման համար»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

Օլեքսանդր Պավլյուկը նշել է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը շահագրգիռ է Հայաստանի հետ տնտեսական համագործակցությամբ եւ առաջիկայում կքննարկվեն փոխգործակցության հեռանկարները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր եւս:


26.10.2016
Շարունակվել է քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ վավերացնելով համաձայնագրերը: Պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստի ընթացքին հ...

26.10.2016
Բաց դաս խորհրդարանում
ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 26-ին խորհրդարան էին այցելել հանրապետության Լոռու եւ Շիրակի մարզերի տարբեր համայնքների ուսումնական հաստատությունների աշակերտներ եւ մանկավարժներ։ Բաց դասն անցկացրել է ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին ...