ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին կայացած նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկել է «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ կանոնագրքով կարգավորվում են փրկարարական ծառայության կազմակերպման եւ անցկացման, փրկարարական աշխատանքների եւ մարտական առաջադրանքների ղեկավարման ու իրականացման, տեղեկատվության հաղորդման կարգը, փրկարարական ծառայողների իրավունքները եւ պարտականությունները, խրախուսանքները, կարգապահական եւ նյութական պատասխանատվության ու դրանց կիրառման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ ծառայության անցման հետ կապված այլ հարաբերություններ: Առաջարկների հիման վրա Կանոնագիրքը լրացվել է 12-րդ, 13-րդ, 14-րդ, 32-րդ, 33-րդ, 38-րդ, 45-րդ, 53-րդ, 54-րդ եւ 117-րդ նոր հոդվածներով, որոնք ԱԺ նիստում կքննարկվեն առաջին ընթերցմամբ:
Հանձնաժողովն օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն:
Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոս...