Տպել
14.10.2016
ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչների հետ
1 / 4

Հոկտեմբերի 14-ին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ինչպես հիմնադրամի ներկայացուցիչներ տարբեր երկրներից, այնպես էլ ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի անդամներ: Տեղեկացնենք, որ Կարինե Աճեմյանը հիմնադրամի կողմից ընտրվել է որպես խորհրդարանական գործունեությամբ աչքի ընկած կին պատգամավոր եւ քաղաքական գործիչ:

Հյուրերի հետ զրույցում Կարինե Աճեմյանը ներկայացրել է իր անցած աշխատանքային ուղին, խոսել պատգամավորի գործունեության առանցքի, նրան վերապահված լիազորությունների եւ ընտրողների առջեւ ստանձնած պարտավորությունների մասին: Պատգամավորը խոսել է նաեւ կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին, անդրադարձել Հայաստանի՝ արդեն փոփոխված Սահմանադրությանը, խոսել մայր օրենքի առանձնահատկություններից եւ ընդգծել, որ երկրի գլխավոր իրավական փաստաթուղթը նոր ազդակ է արդյունավետ կառավարման , քաղաքական նոր մշակույթի ձեւավորման ու քաղաքական գործընթացներում կանանց առավել շատ ներգրավվածության տեսանկյունից: Շուրջ երկու ժամ տեւած հանդիպումն ընթացել է հարց ու պատասխանի միջոցով: Հյուրերի խնդրանքով Կարինե Աճեմյանը խոսել է նաեւ երկրի արտաքին քաղաքականության գերակայություններից եւ ընդգծել, որ Հայաստանի համար որպես առանցքային ուղղություն մնում է ԼՂ հիմախնդրի խաղաղ կարգավորումը արցախցիների ինքնորոշման ճանապարհով եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Անդրադառնալով օրինաստեղծ աշխատանքին՝ Կարինե Աճեմյանը նշել է, որ լինելով ԱԺ գիտության, կրթության , մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ՝ իր ուշադրության կենտրոնում է պահում նաեւ նշված ոլորտների՝ օրենսդրական լուծում պահանջող խնդիրները:

Տեղեկացնենք, որ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն ավելի վաղ ցանկություն էր հայտնել հանդիպելու ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ եւ ինչպես մեզ տված հարցազրույցում նշեց հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախագծի ղեկավար Լիանա Մարուքյանը ընտրության համար հիմք են հանդիսացել նախնական հանդիպում-քննարկումները պատգամավորի եւ հիմնադրամի փորձագետների միջեւ:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...