Տպել
05.10.2016
Ընտրվել են Երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովների նախագահները
1 / 4

Հոկտեմբերի 5-ին տեղի են ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովների նիստերը, որոնց արդյունքում առողջապահության, մայրության, եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Խաչատուր Մարգարյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արեգ Սարինյանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սյուզաննա Ալեքսանյանը, գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Շողեր Բաղդասարյանը, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Ռաֆֆի Քարամյանը, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով նախագահ է ընտրվել Սմբատ Ղահրամանյանը, պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արտաշես Խալաթյանը, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հայկ Մամիջանյանը, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Լուսինե Սահակյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հովհաննես Հարությունյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Պարույր Խաչատրյանը, ֆինանսավարկայաին եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հովսեփ Հովեյանը: