Տպել
05.10.2016
Հանդիպում Ազգային ժողովում
1 / 1

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը հոկտեմբերի 5-ին հանդիպել է արեւային էներգիայի խնդիրներով զբաղվող գիտնականների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արեւային էներգիայի բնագավառում Հայաստանում համապատասխան ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Գիտնականների կարծիքով` Հայաստանն ունի բավականին հարուստ արեւային ռեսուրս եւ արեւային տեխնոլոգիաների զարգացումը մեր երկրում այլընտրանք չունի, ինչը տնտեսության զարգացման լրջագույն խթան կարող է հանդիսանալ: Գիտնականներն ի թիվս այլ առաջարկների հնչեցրել են նաեւ արեւային էներգիայով աշխատող գործարանների կառուցման առաջարկ:

Հանդիպման ավարտին Վահան Բաբայանը գիտնականներին առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, ներկայացնել մրցունակ ծրագիր եւ արեւային էներգիայի զարգացման հեռանկարներին վերաբերող համաժողով կազմակերպել: Նա պատրաստակամություն է հայտնել իր հնարավորության սահմաններում խնդիրը բարձրացնել, ինչպես նաեւ առաջիկայում ՀՀ վարչապետի ու գիտնականների միջեւ հանդիպում կազմակերպել: