Տպել
24.09.2016
Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
1 / 4

Սեպտեմբերի 24-ին Հովհաննես Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որն «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն անցկացվել է դռնփակ ընթացակարգով:

Նիստի օրակարգում է եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների պաշտոններում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու մասին հարցը:

Հանձնաժողովը որոշել է ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջարկել Տիգրան Տոլիկի Մուկուչյանի թեկնածությունը, իսկ ԿԸՀ անդամների պաշտոններում ընտրելու համար՝ Լաուրա Հայկազի Գալստյանի, Արմեն Վոլոդյայի Սմբատյանի, Սեյրան Նիկոլայի Շահսուվարյանի, Նունե Սուրիկի Հովհաննիսյանի, Գեորգի Լաերտի Մարտիրոսյանի եւ Սիլվա Սուրենի Մարկոսյանի թեկնածությունները:


15.06.2024
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հունիսի 15-ին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի սկզբում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնե...