Տպել
23.09.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է գերմանական Դոյչե Վելլե հեռուստաընկերության ներկայացուցիչներին:

Արտակ Զաքարյանը հյուրերի խնդրանքով խոսել է հայ-գերմանական բազմակողմ հարաբերությունների մասին, մասնավորապես միջխորհրդարանական սերտ համագործակցությունից, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության հետ կապված խնդիրների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլի վերաբերյալ, անդրադարձել Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, ՀՀ-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հնարավորություններին եւ հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ներքաղաքական մի շարք խնդիրների, հատկապես բարեփոխումների գործընթացին եւ սահմանադրական փոփոխություններից հետո իրականացվելիք մի շարք անհրաժեշտ օրենսդրական գործունեությանը, ինչպես նաեւ Եվրոպական Միության փորձի ուսումնասիրմանը եւ ՀՀ պետական կառավարման համակարգում դրա կիրառման առանձնահատկություններին:

Արտակ Զաքարյանը հյուրերին նաեւ ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի գործառույթները, ապա նրանց խնդրանքով պատասխանել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի՝ տալով անհրաժեշտ պարզաբանումներ:

Հանձնաժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագին՝ 2016 թվականի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար եւ նշել, որ ցեղասպանությունների ճանաչումը կարեւոր քայլ է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...