Տպել
16.09.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) շրջանակում դիտորդական առաքելություն իրականացնելու համար 2016 թվականի սեպտեմբերի 16-19-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, տուրիզմի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստի, էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստի եւ մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիայի աշխատանքային խմբում քննարկմանը մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգ կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը (հոկտեմբերի 18-22-ը) եւ Վահե Էնֆիաջյանը (հոկտեմբերի 19-22-ը):