Տպել
09.09.2016
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 3

Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասներորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 13-15-ի ԱԺ նիստերի օրակարգերի մասին ԱԺ որոշումների նախագծերը: ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 170 հարց եւ 33 միջազգային պայմանագիր: Սեպտեմբերի 13-15-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 136 հարց, 32 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 13-15-ի ԱԺ նիստերի օրակարգերի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 13-ի ԱԺ նիստում: