Տպել
08.09.2016
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

Սեպտեմբերի 8-ին Բյուջետային գրասենյակի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Գերմանիայի համագործակցության ընկերության «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի նորանշանակ ղեկավար Քրիստիան Դյուրինգի հետ:

Բյուջետային գրասենյակի համակարգող-փորձագետ Գագիկ Բարսեղյանը ողջունել եւ շնորհավորել է Քրիստիան Դյուրինգին նշանակման կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանք: Նա անդրադարձել է մասնավորապես սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանի վերահսկողական դերի բարձրացմանը, ներկայացրել այդ գործառույթի իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմը՝ նշելով, որ Բյուջետային գրասենյակի ստեղծումը խորհրդարանական վերահսկողության արդյունավետ իրականացմանն աջակցող կարեւորագույն գործիքներից է:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են Բյուջետային գրասենյակի գործունեությանն առնչվող հարցեր, ներկայացվել են գրասենյակի նպատակներն ու խնդիրները, իրականացվելիք քայլերը եւ այդ հարցում Գերմանիայի համագործակցության ընկերության աջակցությունը: Կարեւորվել է Բյուջետային գրասենյակի եւ Գերմանիայի համագործակցության ընկերության միջեւ համագործակցության շարունակականությունը:

Գագիկ Բարսեղյանն էլեկտրոնային տարբերակով ներկայացրել է բյուջետային գրասենյակի ստեղծման իրավական հիմքերն ու գործառույթները, կատարված աշխատանքը եւ ռազմավարությունը, նպատակներն ու խնդիրները, Բյուջետային գրասենյակի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելուն միտված քայլերը: