Տպել
29.08.2016
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կմասնակցի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական հանդիպմանը

Լեհաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահի հրավերով ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը օգոստոսի 30-ից 31-ը Վարշավայում կմասնակցի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների «Համերաշխություն եւ ինքնիշխանություն» խորագրով խորհրդարանական հանդիպմանը, որին կմասնակցեն շուրջ 10 երկրների, այդ թվում` Վրաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Բոսնիա եւ Հերցոգովինայի, Մոնտենեգրոյի, Բելառուսի, Թուրքիայի, Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ, փոխնախագահներ, պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Այցի ընթացքում նախատեսված են պաշտոնական հանդիպումներ Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի, Լեհաստանի Սեյմի նախագահ (մարշալ) Մարեկ Կուչինսկու եւ Սենատի նախագահ (մարշալ) Ստանիսլավ Կարչեւսկու հետ:

Նախատեսված են նաեւ երկկողմ հանդիպումներ Լեհաստանի խորհրդարանական պատվիրակության հետ, որի ընթացքում կքննարկվեն Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ազգային խորհրդարանների միջեւ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպման շրջանակում հրավիրված կլոր սեղանի եւ առանձին քննարկումների ժամանակ կբարձրացվեն Եվրոպայի անվտանգությանն ու փախստականներին հուզող խնդիրներ, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող ռազմավարական նշանակության հարցեր:

Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական հանդիպման ընթացքում Հերմինե Նաղդալյանը հանդես կգա Եվրոպական միության վերածննդին եւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող ելույթով:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...