Տպել
15.11.2004
Էստոնիայի նախագահը Ազգային ժողովում

Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը առանձնազրույց ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Էստոնիայի Հանրապետության նախագահ Առնոլդ Ռյույտելի հետ: Աժ նախագահը կարեւորեց հայ-էստոնական միջպետական կապերի շրջագծում միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը  (երկու երկրների խորհրդարաններում էլ ստեղծված են պատգամավորական բարեկամության խմբեր) եւ անկախության տարիներին կուտակված օրենսդրական փորձի փոխանակումը: Էստոնիայի Հանրապետության նախագահ Առնոլդ Ռյույտելը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանյան իր հանդիպումները լուրջ խթան կդառնան էստոնա-հայկական հարաբերությունների զարգացման համար քաղաքական, տնտեսական, գիտամշակութային ու առեւտրաարդյունաբերական ոլորտներում:

Այնուհետեւ  Էստոնիա յի Հանրապետության նախագահ Առնոլդ Ռյույտելի հետ հանդիպեցին խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների եւ խմբի անդամները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման, միջազգային կառույցներում համագործակցության խնդիրները:Հատկապես կարեւորվեց Էստոնիայի` իբրեւ  Եվրամիության անդամ երկրի, փորձի օգտագործումը, համագործակցությունը «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում: Փոխադարձաբար ընդգծվեց պատգամավորական բարեկամության խմբերի արդյունավետ աշխատանքի կարեւորությունը, որը հանձնաժողովների մակարդակում սերտ աշխատանքի հնարավորութո ւն կտա: Հանդիպման ընթացքում փոխըմբռնման մթնոլորտում քննարկվեցին նաեւ տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները (Հարավկովկասյան երկրների եւ Մերձբալթյան երկրների խորհրդարանների մակարդակով), երկու երկրների քաղաքների միջեւ բարեկամական կապերի շարունակման, միջգերատեսչական համագործակցության ամրապնդման հարցերը: Էստոնիայի Հանրապետության նախագահ Առնոլդ Ռյույտելը իր երկրի պատրաստակամությունը հայտնեց Հայաստանի հետ խորացված համագործակցության շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: