ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 11-ին խորհրդարանում հյուրընկալել է «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով հյուրերին Հայստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ ծրագրի նպատակն է Սփյուռքի հայրենակիցներին հաղորդակից դարձնել հայոց լեզվին, հայ մշակույթին ու գրականությանը: Գալուստ Սահակյանը կարեւորելով նմանատիպ ծրագրերի իրականացումը, համոզմունք է հայտնել, որ դրանք կլինեն շարունակական:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ամառային դպրոցի մասնակիցների հետ համդիպելու համար եւ մանրամասն ներկայացրել դպրոցի կողմից իրականացվող աշխատանքները:
Խորհրդարանի ղեկավարը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք վերաբերել են հայրենադարձության եւ հայապահպանության խնդիրներին, Հայաստան - Սփյուռք կապերի սերտացմանն ու կրթական եւ մշակութային ոլորտներում իրականացվող ծրագրերին:
Հանդիպման ավարտին «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները լուսանկարվել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
Հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
Հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի հետ: Կորյուն Նահապետյանը շնորհավորել է Արգո Ավակովին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապ...
Հանդիպում խորհրդարանում
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը եւ Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները հուլիսի 11-ին հանդիպել են Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակության հետ: Ողջու...
Այց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աշխատանքային այցով Երեւանում գտնվող Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստանի խորհրդարանի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակության անդամները հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ ԱԺ-ի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակ...
Գալուստ Սահակյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով Մանանա Կոբախիձեի այցը Հայաստանի խորհրդարան, հույս է հայտնել, որ այն կնպաստի հայ-վրացական բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ...