Տպել
20.06.2016
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի անվտանգությասն եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) 25-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ը Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը եւ Ստեփան Դեմիրճյանը:

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) բյուրոյի, մշտական հանձնաժողովի նիստերի եւ 47-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի հունիսի 27-ից հուլիսի 1-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, պատվիրակության անդամներ Վահե Էնֆիաջյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Արամ Մանուկյանը:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 23-րդ տարեկան գլխավոր վեհաժողովի աշխատանքին մասնակցելու նպատակով 2016 թ. հուլիսի 4-8-ը Սալոնիկ (Հունաստանի Հանրապետություն) կգործուղվեն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանը եւ պատվիրակության անդամ Արագած Ախոյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում տեղի ունենալիք «Զլմ-ների ազատությունը որպես ժողովրդավարական ազատությունների հիմք» խորագրով կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թ. հուլիսի 3-5-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Լեւոն Մարտիրոսյանը եւ Կարինե Աճեմյանը: