Տպել
17.05.2016
Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել միջազգային վերապատրաստման դասընթացի մեկնարկին
1 / 3

Մայիսի 17-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մասնակցել է «Հայաստանում ՔՀԿ-ների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում» թեմայով միջազգային վերապատրաստման դասընթացին: Միջոցառմանը մասնակցել են նաեւ ԱԺ պատգամավորներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլք:

Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է նախաձեռնությունը պետության, ժողովրդի եւ առհասարակ եվրոպական, քրիստոնեական ու ժողովրդավարական արժեհամակարգի զարգացման ու տարածման տեսանկյունից: ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը նման նախաձեռնության համար, որն ուղղված է Հայաստանում ժողովրդավարական արժեքների տարածմանը:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ 21-րդ դարում կան բազմաթիվ մարտահրավերներ՝ թե՛ ներքին եւ թե՛ արտաքին:

«Համոզված եղեք, որ մենք այդ մարտահրավերներն ավելի հաջողությամբ կարող ենք լուծել, այդ մարտահրավերներին ավելի հաջողությամբ կարող ենք դիմակայել, եթե իրականում զարգացնենք եւ ամրապնդեք Հայաստանում ժողովրդավարական արժեքները»,-ասել է պարոն Շարմազանովը:

Նա նշել է, որ Հայաստանը համամարդկային, քրիստոնեական, եվրոպական ու ժողովրդավարական արժեքային համակարգի մի մաս է. մեր երկրում ժողովրդավարական արժեքներին այլընտրանք չի կարող լինել: Պարոն Շարմազանովի համոզմամբ՝ Հայաստանի 25-ամյա անկախ սերունդն ապրելու է միայն ժողովրդավարական արժեքներով եւ այս համատեքստում արժեւորել է քաղաքացիական հասարակության եւ նմանատիպ կազմակերպությունների դերը: Նա համոզմունք է հայտնել, որ Ազգային ժողովը պատրաստ է իր նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, օժանդակել նմանատիպ միջոցառումների իրականացմանը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ եթե քաղհասարակությունն ու խորհրդարանի հանձնաժողովները մշտապես կապի մեջ են թե՛ օրենսդրական եւ թե՛ քաղաքական խնդիրների լուծման մակարդակով, ապա որեւէ անջրպետ քաղաքացիների ու քաղաքական ուժերի մեջ չի կարող լինել:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...