Տպել
04.11.2004
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Նոյեմբերի 4-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց  ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցման ներկայացված «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրինագիծը եւ դրան առնչվող այլ օրենքներում անհրաժեշտ փոփոխությունները: Օրինագծի մի քանի հոդվածների վերաբերյալ հեղինակային խումբը եւ հանձնաժողովի որոշ անդամներ տարակարծություններ ունեին. մասնավորապես հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հեղինակային խմբին առաջարկեց մշակութային արժեքներ արտահանող դիվանագիտական անձանց վերաբերող հոդվածը համաձայնեցնել համապատասխան կոնվենցիային, իսկ հանձնաժողովի փոխնախագահ Ռուբեն Հովսեփյանը ավելորդ համարեց 18-րդ եւ 19-րդ հոդվածները` առաջարկելով մշակութային արժեք ունեցող զենքերի արտահանման կարգը առանձին հոդվածով չսահմանել եւ դրանք ներառել մշակութային արժեքների ընդհանուր ցանկում: Տիկին Հակոբյանը հեղինակային խմբին առաջարկեց հստակեցնել իրենց դիրքորոշումը հարցադրումների վերաբերյալ եւ  քննարկումը շարունակել հաջորդ օրը հանձնաժողով ի համապատասխան աշխատանքային խմբում:

  Քննարկվեց «Սպառողների իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված էր ՀՀ մանրածախ շուկայում եւ ծառայությունների ոլորտում սպառողի` հայերեն տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովման պահանջով:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացությամբ եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար երաշխավորեց նաեւ «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը եւ 1992 թ. հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում ստորագրված «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին», 1992 թ. հունվարի 16-ին Վալետայում ստորագրված «Հնագիտական ժառանգության պահպանության մասին» եվրոպական կոնվենցիաները:

 

 

 


04.11.2004
Քառյակի հանդիպում Փարիզում
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հովանավորությամբ նոյեմբերի 4-ին Վերսալյան պալատում կայացավ Հարավկովկասյան խորհրդարանների նախագահների արդեն երրորդ հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն, Ադրբեջանի Միլի ...