Տպել
06.05.2016
Հերմինե Նաղդալյանը ԱԺ պատվո մեդալ է հանձնել Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղարին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 18-ի կարգադրության համաձայն՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մայիսի 6-ին հայանպաստ ծավալուն գործունեության եւ միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալ է հանձնել Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանին:

Միջոցառմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, խմբի անդամներ եւ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, հանձնելով պարգեւը եւ շնորհավորելով Սարգիս Շահինյանին, բարձր է գնահատել նրա պետականանպաստ եւ հայանպաստ գործունեությունը: Տիկին Նաղդալյանը գոհունակությամբ ընդգծել է, որ պարոն Շահինյանն իր զգալի ներդրումն է ունենում երկու պետությունների, խորհրդարանների եւ ժողովուրդների միջեւ կապերի առավել ամրապնդման գործում:

Սարգիս Շահինյանը շնորհակալություն է հայտնել բարձր պարգեւի համար եւ նշել, որ այսուհետ եւս շարունակելու է իր գործուն աջակցությունն ունենալ հայ-շվեյցարական բարեկամական կապերի ամրապնդման հարցում:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...