Տպել
25.04.2016
Արտագնա նիստ Դիլիջանում
1 / 4

Ապրիլի 22-ին Դիլիջանում անցկացվել է ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ արտագնա նիստը: Նիստի մասնակիցները քննարկել են Դիլիջանը էկոտուրիզմի զարգացման կենտրոն դարձնելու, տարածաշրջանում համապատասխան պայմաններ ստեղծելու եւ ոլորտային խնդիրները շտկելու ուղիները: Համատեղ նիստում քննարկվել են նաեւ «Դիլիջան» ազգային պարկին առնչվող խնդիրները: Ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանը, մատնանշելով առկա խնդիրները, անդրադարձել է նաեւ ապօրինի ծառահատման հարցին: Ապօրինի ծառահատումների հետ կապված բարձրացվել են քսանչորսժամյա ծառայություն իրականացնելու, բնապահպանական ոստիկանության ստեղծման հետ կապված հարցերը:

ԱԺ պատգամավորներին հետաքրքրել է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող համայնքների կողմից սեփականաշնորհված, ինչպես նաեւ արոտավայրերի վերածված հողատարածքների հետագա ճակատագիրը:

Արտագնա նիստի ավարտին ՀՀ ԱԺ գյուղատնտեսական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը նշել է, որ հանձնաժողովի եւ ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ քննարկումները պարբերական բնույթ են կրում: Նա կարեւորել է քննարկումների արդյունավետությունը, ոլորտում ձեռնարկվող գործնական քայլերը:



15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...