Տպել
07.04.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 3

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ապրիլի 6-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ ՀՀ չորրորդ պարբերական զեկույցին:

Նշենք, որ Խորհրդատվական կոմիտեի անդամներն այցելել են Հայաստան՝ ՀՀ ազգային զեկույցում ներկայացված տեղեկատվության հստակեցման եւ Հայաստանի վերաբերյալ վերջնական զեկույց պատրաստելու նպատակով:

ԱԺ հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, խոսելով ազգային փոքրամասնությունների խնդիրներից, խոսել է եզդի զինվոր Քյարամ Սլոյանի մասին, ում օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում գլխատել էին ադրբեջանցի զինվորները: Նշվել է նաեւ, որ անհայտ կորած հայ զինծառայողների թվում կա ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Հյուրերը նշել են, որ իրենք պարզապես փորձագետներ են եւ թեւե բարձրացված խնդիրն իրենց մանդատի շրջանակում չէ, այնուհանդերձ, որպես տարբեր երկրների ներկայացուցիչներ, իրենց անհանգստությունն են հայտնել իրադարձությունների վերաբերյալ: Նրանք հույս են հայտնել, որ շփման գծում կհաստատվի երկարատեւ խաղաղություն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրներին վերաբերող հարցեր: Պատասխանելով հյուրերի այն հարցին, թե Հայաստանում արդյոք առկա է խտրականություն նրանց հանդեպ, Էլինար Վարդանյանը հաստատել է, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունները որեւէ խտրականության չեն ենթարկվում: Ավելին, առաջիկայում ՀՀ ընտրական օրենսգրքում նրանց համար նախատեսված է սահմանել քվոտա, որով եւ Ազգային ժողովում ներկայացված կլինեն նաեւ ազգային փոքրամասնությունները: Արձանագրվել է, որ ազգային փոքրամասնություններն ունեն այն նույն խնդիրները, որոնք ունի ՀՀ ցանկացած քաղաքացի եւ դա պայնամավորված չէ փոքրամասնություն լինելու հանգամանքով:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...