Տպել
07.04.2016
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ մայրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ:

Այսօր ոչ միայն տոնական, այլեւ խոնարհումի եւս մեկ օր է ընտանիքի, ազգի ու հայրենիքի հանդեպ ձեր անշահախնդիր սիրուն եւ նվիրումին, որոնց շնորհիվ ընտանիքը դառնում է տուն, երկիրը` պետություն, բնակիչը` քաղաքացի, քաղաքացին` զինվոր:

Մայրական սերն ու հոգատարությունը, մոր խորհուրդն ու օրհնանքն այն արժեքներն են, որոնք չեն վաճառվում կամ տրվում պարտքով, բայց որոնք զգում եւ պահում ենք ողջ կյանքում, արժեքներ, որոնք մեզ վստահորեն եւ հավատով առաջնորդում են ճշմարիտ ուղով, եւ որոնց բացակայությունից ձեւախեղվում են հոգին ու ներաշխարհը` միջանձնային ու անգամ միջազգային եւ միջպետական հարաբերություններում հաճախ հանգեցնելով անմարդկային վերաբերմունքի, անհանդուրժողականության եւ չարակամության:

Մայրական սիրտն ամենից շատ է ցավում երկրի համար, այնպես, ինչպես սեփական զավակի դեպքում, միաժամանակ, մայրական սիրտն ամենից շատ է մտահոգվում նրանց համար, ովքեր պաշտպանում են երկրի խաղաղությունն ու անվտանգությունը:

Եւս մեկ անգամ շնորհավորելով Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ` առողջության, բարեկեցության ու լավատեսության հետ մեկտեղ ցանկանում եմ մաղթել ձեզ, սիրելի՛ մայրեր, որ ձեր սրտերը ցնցվեն միայն ուրախությունից, ձեր ընտանիքներին ու առաջին հերթին մայրերին բնորոշ արժեքների վրա զարգացող երկրին վերաբերող բարի լուրերից»:



16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...