Տպել
05.04.2016
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 5

Ապրիլի 5-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառադիոլրագրության բաժնի ուսանողները եւ դասախոսները:

Ապագա լրագրող ուսանողները նախ հետեւել են Ազգային ժողովի նիստին, ապա մասնակցել են հերթական բաց դասին, որը վարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ուսանողների խնդրանքով ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հայությանն այսօր խիստ մտահոգող ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից զինադադարի խախտմանն ու ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսմանը, ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, վերջին օրերի իրադարձությունների առնչությամբ միջազգային կառույցների արձագանքներին:

Այնուհետեւ ուսանողներն Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ լուսանկարվել են: