Տպել
22.03.2016
Էդուարդ Շարմազանովը մասնակցել է Հունաստանի ազատագրության տոնին նվիրված միջոցառմանը
1 / 5

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 22-ին ներկա է գտնվել Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր 1821 թվականի մարտի 25-ին Հունաստանի՝ օսմանյան լծից ազատագրմանը եւ հայ-հունական դարավոր բարեկամությանը: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, հունական համայնքի ներկայացուցիչներ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, կարեւորելով Հունաստանի ազատագրումը օսմանյան տիրապետությունից, շնորհավորել է հունական համայնքի ներկայացուցիչներին եւ փաստել, որ հույն ժողովրդի համար ճակատագրական օրերին նրա կողքին են եղել հայերը, իսկ հայերի համար օրհասական օրերին՝ հույները: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հայերի եւ հույների դարավոր բարեկամության մասին խոսում է այն փաստը, որ դեռեւս 1870-ականներին օսմանյան խորհրդարանում հույն պատգամավորները բարձրացրին Հայկական հարցը: Էդուարդ Շարմազանովն իր խոսքում հիշատակել է Սարդարապատում եւ Արցախյան հերոսամարտի տարիներին հայ ժողովրդի կողքին մարտնչող հույների մասին: Խոսելով հայաստանաբնակ հույների մասին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանի հույները պատրաստ են կամուրջ հանդիսանալ բարեկամ ժողովուրդների միջեւ, որոնք կապված են միմյանց հետ անցյալով եւ ներկայով:

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանն իր խոսքում նշել է, որ համալսարանը 2012 թվականին բացել է հունական կենտրոն, որտեղ հունարեն են ուսումնասիրում բազմաթիվ ուսանողներ: Տիկին Գասպարյանը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին եւ հատկապես հունական կենտրոնին ցուցաբերած օժանդակության, հայ-հունական բարեկամության ամրապնդման համար շնորհակալագրեր է հանձնել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին եւ Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին:



24.05.2024
Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոս...