Տպել
02.03.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոյի մշտական հանձնաժողովի, իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի, քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի, մոնիթորինգի հանձնաժողովի, սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2016 թ. մարտի 2-16-ը Փարիզ Ֆրանսիայի Հանրապետություն կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը (մարտի 2-11-ը), պատվիրակության անդամներ Արմեն Ռուստամյանը մարտի (7-11-ը), Սամվել Ֆարմանյանը (մարտի 6-8-ը) եւ Նաիրա Կարապետյանը (մարտի 14-16-ը):

Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Նո Յուն Մինի հրավերով 2016 թ. մարտի 8-13-ը Սեուլ (Կորեայի Հանրապետություն) կգործուղվեն Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ԱԺ պատգամավորներ Թեւան Պողոսյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը:

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի վերանայման համար «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում կազմակերպվող այցով 2016 թ. մարտի 5-12-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը եւ Վահրամ Մկրտչյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը: