Տպել
15.03.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2016 թ. մարտի 20-23-ը Թբիլիսի (Վրաստան) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) շրջանակում Ղազախստանի Հանրապետության խորհրդարանական արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար 2016 թ. մարտի 18-22-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Լեւոն Մարտիրոսյանը եւ Արայիկ Աղաբաբյանը:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցելու համար 2016 թ. ապրիլի 19-23-ը Ռաբաթ (Մարոկկոյի Թագավորություն) կգործուղվեն ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը: