Տպել
02.03.2016
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ

Մարտի 4-ին՝ ժամը 10:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում ԱԺ սոցիալական հարցերի ու ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպում են խորհրդարանական լսումներ «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագրի եւ դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը» թեմայով: Կքննարկվեն նաեւ մայրությանը եւ բազմազավակությանը վերաբերող հարցեր: