Տպել
25.02.2016
Հանդիպում հանձնաժողովում
1 / 1

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Տաճատ Վարդապետյանը եւ հանձնաժողովի անդամ Վահագն Մախսուդյանը ԱՄՆ ՄԶԾ Հողային ռեֆորմի եւ ֆերմերային տնտեսությունների վերակառուցման ծրագրի շրջանակում հանդիպել են Տաջիկստանի Հանրապետությունից փորձի փոխանակման նպատակով Հայաստան այցելած պատվիրակության անդամների հետ:
Պատվիրակության կազմում ընդգրկված են Տաջիկստանի խորհրդարանի պատգամավորներ, գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաներ եւ ԱՄՆ ՄԶԾ ներկայացուցիչներ:

Տաջիկական պատվիրակության խնդրանքով ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանում հողօգտագործման խնդիրներին, ՀՀ Հողային օրենսգրքի վերջին փոփոխություններին եւ մեր երկրում հողային ռեֆորմին: Նա հանգամանալից ներկայացրել է անկախության տարիներին այդ ոլորտում կատարված փոփոխությունները:

Տաջիկստանից ժամանած հյուրերը նշել են, որ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության՝ իրենց երկրում հողը պետության սեփականությունն է, եւ գյուղացուն տրվում է միայն հողօգտագործման իրավունք: Երկրում գործում է շուրջ հարյուր վաթսուն հազար ֆերմերային տնտեսություն: Եվ քանի որ Տաջիկստանը գյուղատնտեսական երկիր է, այդ ոլորտը երկրի նախագահի եւ կառավարության ուշադրության կենտրոնում է: Հյուրերը նշել են, որ արդեն ուսումնասիրել են Կիրգիզիայի փորձը, այժմ Հայաստանում ուսումնասիրում են այդ բնագավառում հայկական կողմի ձեռքբերումներն ու խնդիրները՝ այցի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ունենալով ոլորտի պատասխանատուների հետ:

Հանդիպման ավարտին զրուցակիցները հույս են հայտնել, որ փոխայցերը կնպաստեն միջխորհրդարանական կապերի խորացմանը, խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության աշխուժացմանը:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...